Սեդա Ստեփանյան «Ես վլոգեր եմ»

Ողջո՜ւյն բոլորին, ես Սեդա Ստեփանյանն եմ: Ունեմ յութուբյան 2 ալիք, երկուսն էլ` իմ անունով: Առաջինում տեղադրել եմ 2 վլոգ և դասերս: Վլոգներս կշարունակեմ` տեղադրելով մյուս ալիքումս: Սիրում եմ նկարահանել ճամփորդական վլոգներ, բայց մյուս տեսակի վլոգները նույնպես սիրում եմ: Իմ երազանքն է հանդիպել տարբեր հայ հայտնի վլոգերների և իրականացնել «Սովորող- սովորեցնող» նախագիծը: Ես արդեն բավականին փորձ ունեմ և կարող եմ նրանց հետ կիսվել: Կարծում եմ` նրանք ինձ հետ նույնպես կկիսվեն իրենց գիտելիքներով, թե ինչպես են հավաքել այդքան մեծ լսարան: Ես ինձ համարում եմ վլոգեր, որովհետև այնքան վլոգերական գիտելիքներ ունեմ, որը չունի վլոգերների մեծամասնությունը: Իմ սիրելի վլոգերը Gag As-ն է, որովհետև շատ է սիրում իր բաժանորդներին և ունի նաև ուսուցողական վլոգներ: Ցանկանում եմ նրան հանդիպել և կարծում եմ` կլինի այդպես: Ես տեսնում եմ, որ վլոգերները տեղադրում են այնպիսի տեսանյութներ, որոնք ես հաստատ չէի տեղադրի, բայց երբ նայում եմ նրանց մյուս ուսուցողական վլոգները, լավ կարծիք եմ կազմում նրանց մասին: Այդպես էլ եղել է իմ սիրելի վլոգերի հետ: Հուսամ՝ կկարողանամ իմ գիտելիքներից ձեզ հետ էլ կիսվել, կհանդիպենք վլոգերների քննարկումներին:

Թողնել մեկնաբանություն